Ձեր ֆայլերը՝ ապահով պահված և միշտ հասանելի

Պահեք ֆայլեր ու պանակներ, կիսվեք դրանցով և համատեղ աշխատեք դրանցում ցանկացած շարժական սարքից և համակարգչից։
Ազդերիզ
Պատկերակ

Ամպային տեխնոլոգիաների հիման վրա ստեղծված համագործակցային հավելվածներ, որոնք նախատեսված են թիմային աշխատանքը խթանելու համար

Drive-ում հեշտությամբ ինտեգրվում են Փաստաթղթերը, Աղյուսակները և Սլայդները։ Սրանք ամպային հավելվածներ են, որոնց օգնությամբ ձեր թիմը կարող է իրական ժամանակում արդյունավետ կերպով համատեղ աշխատել։ Ստեղծեք բովանդակություն և կիսվեք դրանով ձեր թիմի հետ հենց առաջին օրը՝ շարունակելով աշխատել ձեր ունեցած գործիքներով։

Իմանալ ավելին
Ազդերիզ
Պատկերակ

Ինտեգրում գործիքների և հավելվածների հետ, որոնցից ձեր թիմն արդեն օգտվում է

Drive-ն ինտեգրվում է ձեր թիմում արդեն օգտագործվող տեխնոլոգիաների հետ և լրացնում դրանք։ Համատեղ աշխատեք Microsoft Office ֆայլերում՝ առանց ֆայլերի ձևաչափերը փոխարկելու անհրաժեշտության, ինչպես նաև փոփոխեք ու պահեք ֆայլերի 100-ից ավելի այլ տեսակներ՝ այդ թվում PDF ու CAD ֆայլեր, պատկերներ և այլն։
Իմանալ ավելին
Ազդերիզ
Պատկերակ

Google-ի արհեստական բանականության (AI) և որոնման տեխնոլոգիան կօգնի ձեր թիմին ավելի արագ աշխատել

Drive-ում ներկառուցված են Google-ի որոնման հզոր հնարավորությունները, որոնք ապահովում են անզուգական արագություն, արդյունավետություն և հուսալիություն։ Իսկ մի շարք գործառույթներ, օրինակ՝ «Կարևոր» գործառույթը, օգտագործում են արհեստական բանականության հնարավորությունները՝ ձեր որոնումը կանխատեսելու և առավել համապատասխան արդյունքներ ցուցադրելու համար։ Դրա շնորհիվ ձեր թիմը մինչև 50%-ով ավելի արագ կարող է գտնել անհրաժեշտ ֆայլերը։
Իմանալ ավելին
Ազդերիզ

Փորձեք Drive-ը ցանկացած սարքով

Drive-ն աշխատում է բոլոր հիմնական հարթակներում, ինչի շնորհիվ դուք առանց խնդիրների կկարողանաք աշխատել ձեր դիտարկիչում, շարժական սարքում և համակարգչում։

Հազարավոր թիմեր արդեն օպտիմալացրել են իրենց աշխատանքը Drive-ի օգնությամբ

Պատկերակ Պատկերակ Պատկերակ Պատկերակ Պատկերակ

Օգտատերերը գերադասում են օգտվել Drive-ից

Աղբյուրը՝ G2.com, Inc., 2020 թ. փետրվար։

4,7

4,3

4,2

4,2


Drive-ն ինտեգրվում է գործիքների հետ, որոնցից ձեր թիմն արդեն օգտվում է

Եկեք սկսենք

Պատկերակ

Անհատներ

Պահեք և բացեք ձեր ֆայլերն ու պանակները, ինչպես նաև կիսվեք դրանցով ցանկացած շարժական սարքից և համակարգչից։ Առաջին 15 ԳԲ-ն անվճար է։

Պատկերակ

Թիմեր

Օգնեք ձեր թիմին ավելի արագ առաջ գնալ՝ համատեղ աշխատանքի համար նախատեսված ապահով ամպային հարթակի օգնությամբ, որտեղ կարող եք պահել ֆայլեր, խմբագրել և կիսվել դրանցով։

Պատկերակ

Ընկերություն

Պաշտպանեք ձեր ընկերության տվյալները «Տվյալների արտահոսքի կանխարգելում» և «Vault for eDiscovery» գործառույթների, ինչպես նաև արխիվացման և անվտանգության կենտրոնի օգնությամբ։

Ռեսուրսներ