Խթանեք թիմային աշխատանքը և դարձրեք այն ավելի արդյունավետ Google Drive-ի օգնությամբ

Դիտեք տեսանյութը և կիմանաք, թե ինչպես է Drive-ն արագացնում ձեր թիմի աշխատանքը։

Պատկերակ

Ներառում է համագործակցության համար հավելվածներ՝ ստեղծված ամպային տեխնոլոգիաների հիման վրա

Փաստաթղթեր

Համատեղ աշխատեք փաստաթղթերում գործընկերների կամ ձեր կազմակերպությունից դուրս այլ մարդկանց հետ՝ հիմնվելով մեկ վստահելի աղբյուրի վրա։ Երկխոսություն ծավալեք ձեր բովանդակության շուրջ՝ մեկնաբանությունների և առաջադրանքների միջոցով։

Աղյուսակներ

Հեշտացրեք տվյալների վրա հիմնված որոշումների կայացումը բոլորի համար։ Վերլուծեք և դիտեք տվյալները, ինչպես նաև կիսվեք դրանցով աղյուսակների միջոցով՝ տեղեկացված որոշումներ կատարելու համար։

Սլայդներ

Ներկայացրեք ձեր լավագույն աշխատանքը կատարյալ ներկայացումների միջոցով։ Օգտվեք ձևանմուշներից և առաջարկներից՝ ձեր թիմի հետ միասին հեշտությամբ ներկայացումներ ստեղծելու և խմբագրելու համար։

Ազդերիզ
Պատկերակ

Ինտեգրվում է ձեր թիմում արդեն օգտագործվող գործիքների հետ

Microsoft Office

Ձեր թիմի հետ համատեղ աշխատեք Microsoft Office ֆայլերում՝ առանց ֆայլերի ձևաչափերը փոխարկելու անհրաժեշտության։ Office ֆայլերի իրական ժամանակով ներկայության շնորհիվ թիմի անդամները միաժամանակ կարող են աշխատել միևնույն ֆայլում՝ առանց տարբերակների վերահսկման մասին անհանգստանալու։

Այլ գործիքներ

Drive-ը նաև կարողանում է ինտեգրվել տասնյակ լրացուցիչ գործիքների և հավելվածների հետ, որոնք ձեր թիմը հնարավոր է օգտագործում է, օրինակ՝ Adobe, Atlassian, Docusign, Salesforce, Slack և այլն։

Ֆայլերի 100-ից ավելի տեսակներ

Google Փաստաթղթերից, Աղյուսակներից, Սլայդներից և Microsoft Office-ից բացի Drive-ն աջակցում է ֆայլերի 100-ից ավելի տեսակներ՝ այդ թվում PDF ու CAD ֆայլեր, պատկերներ և այլն։

Ազդերիզ
Պատկերակ

Ստեղծված է Google-ի AI և Որոնման տեխնոլոգիայով

Drive-ն օգտագործում է որոնման նույն հզոր ու ճշգրիտ տեխնոլոգիան, որից դուք օգտվում եք ամեն օր։ Արդյունքում ձեր թիմը կարողանում է արագ և ճշգրիտ գտնել անհրաժեշտ բովանդակությունը։

Կարևոր

«Կարևոր» գործառույթն օգտագործում է արհեստական բանականության հնարավորությունները՝ ձեր որոնումը կանխատեսելու և առավել համապատասխան արդյունքներ ցուցադրելու համար։ Դրա շնորհիվ դուք և ձեր թիմը մինչև 50%-ով ավելի արագ կարող եք գտնել անհրաժեշտ ֆայլերը։

Explore

Explore գործառույթը արագացնում և ավելի հետաքրքիր է դարձնում բովանդակության ստեղծման գործընթացը՝ ձեր թիմի անդամներին թույլ տալով բնական ձևակերպել տվյալներին վերաբերող հարցերը և հեշտությամբ գտնել ու ավելացնել առաջարկվող բովանդակությունը ձեր ֆայլերում։

Ազդերիզ

Լրացուցիչ գործառույթներ

Պատկերակ

Drive File Stream

Առբերեք Drive-ի ֆայլերը ձեր Mac-ում կամ համակարգչում անմիջապես ամպից՝ չծանրաբեռնելով սարքի հիշողությունը և ցանցի թողունակությունը։ Ձեր և ձեր գործընկերների կատարած բոլոր փոփոխությունները ավտոմատ կհամաժամացվեն, և դուք միշտ ձեր ձեռքի տակ կունենաք թարմացված տարբերակը։

Պատկերակ

Ընդհանուր դրայվներ

Ընդհանուր տարածքներ, որտեղ թիմի անդամները հեշտությամբ կարող են ֆայլեր պահել, գտնել դրանք և օգտագործել։ Ընդհանուր դրայվի ֆայլերը պատկանում են ամբողջ թիմին, այլ ոչ թե որևէ անհատի, հետևաբար ձեր թիմի անդամներին միշտ հասանելի կլինեն այն ֆայլերը, որոնք անհրաժեշտ են հանձնարարված աշխատանքը կատարելու համար։

Պատկերակ

Տվյալների արտահոսքի կանխարգելում (ՏԱԿ)

Կանխեք գաղտնի տվյալների արտահոսքը ձեր թիմից։ Drive-ը կարող է ստուգել ֆայլերում գաղտնի տվյալների առկայությունը և արգելափակել այդ ֆայլերի հասանելիությունն այն օգտատերերի համար, որոնք ձեր կազմակերպությունից չեն։

Պատկերակ

Անցանց հասանելիություն

Եթե ինտերնետ կապն ընդհատվել է, խնդիր չէ․ դուք նախկինի պես կարող եք ֆայլեր ստեղծել, ինչպես նաև դիտել և փոփոխել դրանք Google Փաստաթղթերում, Աղյուսակներում և Սլայդներում։ Անցանց ռեժիմում կատարված փոփոխություններն ավտոմատ կհամաժամացվեն, հենց որ ինտերնետ կապը վերականգնվի։

Պատկերակ Պատկերակ

Եկեք սկսենք

Պատկերակ

Անհատներ

Պահեք և բացեք ձեր ֆայլերն ու պանակները, ինչպես նաև կիսվեք դրանցով ցանկացած շարժական սարքից և համակարգչից։ Առաջին 15 ԳԲ-ն անվճար է։

Պատկերակ

Թիմեր

Օգնեք ձեր թիմին ավելի արագ առաջ գնալ՝ համատեղ աշխատանքի համար նախատեսված ապահով ամպային հարթակի օգնությամբ, որտեղ կարող եք պահել ֆայլեր, խմբագրել և կիսվել դրանցով։

Պատկերակ

Ընկերություն

Պաշտպանեք ձեր ընկերության տվյալները «Տվյալների արտահոսքի կանխարգելում» և «Vault for eDiscovery» գործառույթների, ինչպես նաև արխիվացման և անվտանգության կենտրոնի օգնությամբ։

Ռեսուրսներ